• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:

21 սեպտեմբերի, 2021
Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Հարգելի բարեկամներ, սիրելի վիետնամցի ընկերներ, սիրելի հայրենակիցներ,

 

Ս.թ սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյա հոբելյանը, որը կարևոր իրադարձություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այլև աշխարհի տարբեր երկրներում բնակվող կամ աշխատող յուրաքանչյուր հայի համար։

30 տարի առաջ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Հայաստանի Անկախության հանրաքվեին մասնակցած և ընտրելու իրավունք ունեցող Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության քաղաքացիների 99,5% կողմ քվեարկեցին ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և Հայաստանի Հանրապետությունն անկախ ժողովրդավարական պետություն հռչակելու օգտին։ Դա կարևոր և պատմական որոշում էր հայ ժողովրդի և նորանկախ հանրապետության համար, քանի որ հայ ազգի և հայոց պետականության համար սկսվում էր պետականաշինության հաստատման ու զարգացման պատմական նոր ժամանակաշրջան՝ դժվարություններով ու մարտահրավերներով լի։

Խորհրդային Միության այլ նորանկախ պետությունների նման՝ Հայաստանը ևս ժառանգություն էր ստացել քայքայված տնտեսություն, սակայն ի տարբերություն մյուսների անկախ պետականության կառուցումը պետք է ընթանար նաև 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, առանց օթևանի մնացած ավելի քան կես միլիոն մարդկանց տանիքով ապահելու, ինչպես նաև Ադրբեջանի հակահայկական քաղաքականության արդյունքում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ու Ադրբեջանի տարբեր քաղաքներից վտարված կես միլիոնից ավել հայ փախստականների կացարանով ապահովելու խնդրով: Ադրբեջանի նմանօրինակ աքաղաքականության արդյունքն եղավ 1991-1994 թթ. լայնամասշտաբ պատերազմը, Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից սահմանների փակումը և տնտեսական շրջափակումը և այլ խնդիրներ։

1991-1995 թթ. նորանկախ Հայաստանի Հանրատության համար ամենադժվար տարիներն էին և այդ տարիներին Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Ամերիկյան մայրցամաքներում և այլ տարածաշրջանում ապրող հայ բազմաթիվ անհատներ և բարերարներ, ինչպես նաև Հայաստանի բարեկամ երկրներն իրենց աջակցությունն ու օգնություն էին ցուցացբերում Հայաստանին։

1990-ական թվականների վերջից Հայաստանի Հանրապետությունը՝ հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ, տնտեսական շրջափակումն ու Հայաստանի երկու սահմանակից երկրների կողմից փակ սահմանների առկայությունը, սկսեց իր զարգացումը՝ գրանցելով հաջողություններ և ՀՆԱ երկնիշ աճ:

Հայաստանի Հանրապետության պետականաշինության հաստատման և զարգացման գործում մեծագույն դերակատարություն է ունեցել նաև Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որը 2021 թվականի հոկտեմբերին նույնպես նշում է իր կազմավորման 30-ամյա հոբելյանը։

Այն, որ իր երեսնամյա պատմության ընթացքում, Հայաստանի Հանրապետությունը բացել է դեսպանություններ աշխարհի 42 երկրներում, որոնք հավատարմագրված են 110-ից ավել երկրներում, ինչպես նաև ունի մշտական ներկայացուցչություններ 23 միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում, ինքնին խոսուն փաստ է: Այդ դեսպանություններից մեկը Վիետնամի մայրաքաղաք Հանոյում 2013 թվականի բացված ՀՀ դեսպանությունն էր, որը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից բացի հավատարմագրված է նաև Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետությունում, Կամբոջայի Թագավորությունում և Ֆիլիպինների Հանրապետությունում: Մեր դեսպանությանը հաջողվել է շարունակել և որոշ դեպքերում հաստատել ավելի սերտ և արդյունավետ համագործակցության հնարավորություններ՝ դեսպանության հավատարմագրման երկրների հետ:

Հայաստանի Հանրապետությունն անկախացումից հետո իրականացնելով իր խաղաղասիրական երկկողմ և բազմակողմ քաղաքականությունը դիվանագիտական հարաբերություններ հաստատեց աշխարհի գրեթե բոլոր երկրների հետ, ներառյալ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունը, որի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատվեցին Մոսկվայում՝ 1992 թ. հուլիսի 14-ին: Հայաստանն անդամակցեց Միավորված ազգերի կազմակերպությանը 1992 թ. մարտի 2-ին: Դրան հաջորդեցին ՀՀ անդամակցությունները բազմաթիվ այլ միջազգայի ու տարածաշրջանային կազմակերպությունների ու մասնագիտացված գործակալությունների, ներառյալ ԵԱՀԿ, Եվրոպայի Խորհուրդ, ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ և այլն:

Անգնահատելի է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից հետո՝ 1990-ական թվականների սկզբներին Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության ձևավորումը և այդ շրջանակներում Սփյուռքում բնակվող հայ բարերարների և անհատների, ինչպես նաև բարեգործական կազմակերպությունների աջակցությունը և դերակատարությունը՝ մի շարք երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և Գլխավոր հյուպատոսությունների բացման և աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի Հանրապետության անկախության ճանաչման հարցում։

Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ համագործակցությունը և միասնականությունը վառ դրսևորվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Հայաստանում և Հայաստանից դուրս ապրող հայերն իրենց միասնականությունը և պատրաստակամությունը հայտնեցին ոչ միայն դիմագրավելու ռազմադաշտում և ռազմադաշտից դուրս թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիային Արցախի Հանրապետության նկատմամբ, այլև դատապարտելու համար այս մարդասպան պատերազմը։

 

Հարգելի բարեկամներ, սիրելի վիետնամցի ընկերներ, սիրելի հայրենակիցներ,

 

Ինչպես 1990-ական թվականների սկզբներին, այնպես էլ ներկայումս Հայաստանի Հանրապետության առաջ ծառացել են բազմաթիվ խնդիրներ տարբեր ոլորտներում, որոնք պայմանավորված են COVID-19 համավարակի տարածմամբ և Ադրբեջանի կողմից հայոց պատմական Արցախի դեմ 2020 թվականի սեպտեմբերին սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքներով և Արցախի հայկական տարածքների օկուպացիայով։

Հայաստանի Հանրապետությունը՝ հանձինս կառավարության և ժողովրդի ջանքեր չի խնայելու հաղթահարելու համար առկա դժվարությունները և հասնելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերի դրական հանգուցալուծմանը։

Օգտվելով այս առիթից՝ ցանկանում եմ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորել Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդին, մասնավորապես մեր դեսպանության հավատարմագրման երկրներում՝ Վիետնամում, Լաոսում, Կամբոջայում և Ֆիլիպիններում բնակվող մեր հայրենակիցներին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով մեր պետությանն ու բոլորիս հարատև խաղաղություն և առաջընթաց։

 

Վահրամ Կաժոյան

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության դեսպան

21 սեպտեմբերի, 2021 թ.

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: